211652_close_icon
views-count3188 դիտում article-date 18:39 18-02-2020

Ջեյմի Քարագեր. ՈւԵՖԱ-ն «Մանչեսթեր Սիթիին» հենց հիմա պետք է հեռացնի Չեմպիոնների լիգայից

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Քարագերը անդրադարձել է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտման պատճառով «Մանչեսթեր Սիթիին» Չեմպիոնների լիգայից հեռացնելու հետ կապված իրավիճակին: «Մինչև հիմա հավատս չի գալիս, որ «Մանչեսթեր Սիթիին» չեն հեռացրել Չեմպիոնների լիգայից: Ի՞նչ կլինի, եթե թիմը նվաճի Չեմպիոնների լիգան: Առաջին հարցը, որը կուղղեն Գվարդիոլային. «Սա կե՞ղծ հաղթանակ է»: Կարծում եմ, որ ՈւԵՖԱ-ն հենց հիմա պետք է «Մանչեսթեր Սիթիին» հեռացնի մրցաշարից:

Նմանատիպ նյութեր