211652_close_icon
views-count2114 դիտում article-date 16:08 18-02-2020

«Կոշ» ՔԿՀ-ի աշխատակիցները հիմնարկի բնակելի գոտում հայտնաբերել են արգելված թմրամիջոցներով փաթեթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2020 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, տեղազննության արդյունքում հիմնարկի բնակելի գոտում հայտնաբերել են ներնետված, կպչուն ժապավենով պարուրված 1 փաթեթ։ Զննությամբ հայտնաբերել են առանձնացված 13 գրամ քաշով, մեթադոն հիշեցնող դեղահաբերի փշրանքներ և 14 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր