211652_close_icon
views-count3659 դիտում article-date 15:49 18-02-2020

Հայ շախմատիստները մեկնարկում են Աէրոֆլոտ օփեն մրցաշարում

Մոսկվայում փետրվարի 19 –ին շախմատի խաղատախտակների շուրջ կնստեն Աէրոֆլոտ օփեն անվանումով ավանդական միջազգային խոշոր մրցաշարի մասնակիցները։ Մրցաշարը ներկայացնում է 3 խումբ: Հայաստանից առաջին խմբում ընդգրկված են Գաբրիել Սարգսյանը, պատանի գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը։ Երկրորդ` Բ խմբի մրցաշարին կմասնակցեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, ինչպես նաև միջազգային վարպետ Դավիթ Գևորգյանը։ Երրորդ խմբում է միայն Արթուր Ղարագյոզյանը։ Շախմատիստների պայքարը կընթանա շվեյցարական մրցակարգով / 9 տուր / և կավարտվի փետրվարի 27 –ին: Մրցանակային հիմնադրամը կազմում է 140 հազար եվրո:

Նմանատիպ նյութեր