211652_close_icon
views-count1721 դիտում article-date 21:38 18-02-2020

Հետախուզվում էր պատիժը կրելուց խուսափելու համար

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 17-ին, ժամը 06.20-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Կոտայքի բաժին է ներկայացել 30-ամյա Նարեկ Ա.-ն, որը 2018 թ. հունիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի հատկանիշներով դատարանի սահմանած պատիժը կրելուց խուսափելու համար: Առանց խափանման միջոցի: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր