211652_close_icon
views-count4008 դիտում article-date 15:02 18-02-2020

Նոր Նորքի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության շղթա են բացահայտել․ 4 անձ ձերբակալվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ծավալուն օպերատիվ միջոցառումների շնորհիվ ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացան, որոնց իրացման արդյունքում բաժին բերման ենթարկվեց Երևանի բնակիչ, 17-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ սփայս հայտնաբերվեց։ Նրա մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ ու սփայսով լցված կաթուցիչներ։ Քրեական հետախույզների հաջորդ քայլը պարզելն էր, թե բերման ենթարկվածն ումից է թմրամիջոցը ձեռք բերել։ Հետևողական միջոցառումների արդյունքում բացահայտվեց նաև ապօրինի թմրաշրջանառության շղթայի, այսպես ասած՝ հաջորդ օղակը։ Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկվեց Երևանի բնակիչ, 51-ամյա մի կին։ Բայց սա էլ ամբողջը չէր: Հայտնաբերվեցին հոգեներգործուն դեղահաբ, յուրահատուկ հոտով կանաչավուն զանգված ու ինքնաձիգի փամփուշտ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն կատարվեց նրա բնակարանում։ Հայտնաբերվեցին ներարկիչներ, էլեկտրական կշեռք, սփայսի նմանվող զանգվածով փաթեթներ, հոգեներգործուն դեղահաբ և այլն։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Նրանց մեղադրանք է առաջադրվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր