211652_close_icon
views-count3464 դիտում article-date 13:54 18-02-2020

Բանակում կադրային փոփոխություններ կլինեն. Արտակ Դավթյան. news.am

Բանակում կադրային փոփոխություններ կլինեն, որոնց մասին պաշտոնապես հրամանագրեր կլինեն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով բանակում վերջին օրերին տեղի ունեցած մահվան ելքով միջադեպերին, հայտնում է [url=https://news.am/arm/news/560961.html?fbclid=IwAR3yju-GEMsgpksDhVftLxkzmnoZ3CWT94ppVJXiYviTueuiirI3uVewtVU]News.am[/url]-ը։ Դիտարկմանը, որ մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ պաշտոնանկ է արվելու Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը, նաեւ հրաժարական է տալու Արցախի ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը, Արտակ Դավթյանն արձագանքեց. «Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի հրաժարականը մեր իրավասության խնդիրը չէ, դա Արցախի նախագահի եւ պաշտպանության նախարարի խնդիրն է: Ընդհանրապես, ես չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ դա վարչապետի իրավասության տակ է եւ կարգավորվում է ՀՀ նախագահի հրամանագրերով: Ինչ որոշում կընդունի մեր ղեկավարությունը, մենք պարտավոր ենք կատարել»: Ինչ վերաբերում է բանակի ղեկավարության թույլ տվաց բացթողումներին, նա ընդգծեց, որ այդ մասին բավական երկար քննարկում եղել է. «Ես կփորձեմ տեղեկատվության հետ կապված բացը, որ առաջ է կել այս ընթացքում լրացնել՝ պարբերաբար փորձելով ձեւը գտնել, որ կատարվող միջոցառումների հասարակության իրազեկման մակարդակը բարձրացնենք»:

Նմանատիպ նյութեր