211652_close_icon
views-count2821 դիտում article-date 14:08 18-02-2020

Լեւոն Քոչարյանը մտադիր չէ մասնակցել հանրաքվե կոչված հակաօրինական գործընթացին. Լեւոն Քոչարյան. News.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը, մտադիր չէ միանալ «Ոչ»-ի շտաբին: Այս մասին այսօր նա հայտնեց լրագրողների հետ զրույցում, հայտնում է [url=https://news.am/arm/news/560956.html]News.am[/url]-ը։ Լեւոն Քոչարյանը նշեց, որ ընդհանրապես մտադիր չէ մասնակցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե կոչված հակաօրինական գործընթացին: «Դա սկզբնապես մեծ հիմարություն էր: Փորձ է արվում ստեղծել սեփական դատարանը: Եվ ամեն անգամ նման բան նախաձեռնելով՝ հղում է արվում ժողովրդի կամքին: Սակայն ժողովուրդը տեղյակ չէ ՍԴ-ի, դատավորների աշխատանիքց: Եվ դա նորմալ է: Ժողովրդին հուզում են ճանապարհներին տեսախցիկները, բալերը: Իրականում այդ ամենը պետք է գործընթացը նախաձեռնողներին, եւ իրենց «ցանկությունները» վերագրում են ժողովրդին»,- նշեց նա՝ հավելելով, որ մտադիր չէ միանալ ոչ մի ճամբարի: ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ նրա կողմից ստեղծվող կուսակցության համատեքստում հնարավոր համագործակցության մասին հարցին Լեւոն Քոչարյանը պատասխանեց, որ չի պատկերացնում նման համագործակցություն: Լեւոն Քոչարյանը չի շտապում քաղաքական դաշտ մտնել: Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք «Էրեբունի պլազայում» տեղի ունեցած միջադեպի հետաքննության շրջանակում հարցաքննվել են նրա եղբայրը՝ Սեդրակ Քոչարյանը, եւ երկրորդ նախագահի գրասենյակի աշխատակիցները: «Եղբայրս չի հարցաքննվել: Աշխատակիցների հետ կապված տեղեկություն չունեմ»,- ասաց Լեւոն Քոչարյանը:

Նմանատիպ նյութեր