211652_close_icon
views-count9553 դիտում article-date 13:29 18-02-2020

Դուք այլևս չունեք այն մարդկանց աջակցությունը. Հովհաննես Խաչատրյանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին

Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/100003102021033/posts/2746034238843283/?d=n]էջում [/url]գրում է. «Միամիտ պատգամավոր դարձած նիկոլական Սիսակ Գաբրիելյանը շարժվումա էջանագին կոպեկներով`«որ խնդրեմ կհավանեք այս էջի»օգտատիրոջ ոճով: Սույն երիտասարդը հիմք ընդունելով Սերժ Սարգսյանի տված հարցազրույցը ռուսական հեռուստատեսությանը,Սերժ Սարգսյանին մեղադրումա`«թաքուն հող հանձնելու մեջ»:Էդ ինչա՞ հողերը հանձնում էին թշնամին էլ չեմ ու չում էր անու՞մ,թե՞ նորահարսի նման համեստություն էր անում: Դե հասկանում ենք,որ դուք այլևս չունեք այն իշխանությունը,որը կար երկու տարի առաջ,դուք այլևս չունեք այն մարդկանց աջակցությունը,որոնք ժամանակին ձեր այսօրվա սուտ լուրերը տարածելու գործի մեծ վարպետներն էին,դե Օրբելու ՊՈԱԿ-ի ֆեյքերն էլ երևի արդեն գործազուրկ են: Բա ինչու՞ չեք խոսում Սերժ Սարգսյանի Զագրեբյան ելույթից,որտեղ նա ապտակ հասցնելով ձեր կիրթ գործընկերոջը ասեց`Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:Թե՞ մոռացել եք Սերժ Սարգսյանի Ստրասբուրգի ելույթը,որտեղ ուղղակի Ադրբեջանի ներկայացուցիչը փախավ,հիշեցման կարգով էդ նույն Ալիևն էր հայտարարել,որ փակ հանդիպումների ժամանակ նրան ճնշում են: Ցավալիյա,որ դուք լինելով նիկոլական պատգամավոր զբաղված եք անհեթեթություններ տարածելով,և այդ կեղծիքը հիմք ընդունելով»։

Նմանատիպ նյութեր