4188 դիտում
10:28 18-02-2020
Կոռեկտ չեմ համարում հրապարակային խոսել հայկական կողմի բացթողումների մասին. Գևորգ Կոստանյան․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև բանակցությունները շարունակում են լայն քննարկման թեմա մնալ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: ՀՀ վարչապետը քննադատվում է թույլ փաստարկներով խոսելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին ներկայացուցիչ, նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի հետ` հետաքրքրվելով՝ որպես Արցախյան հիմնահարցի իրավական հատվածից ամենատեղեկացված մարդկանցից մեկը՝ ի՞նչ փաստարկներ պետք է ներկայացվեին մյունխենյան քննարկման ժամանակ, որ չարվեցին:
«Կոռեկտ չեմ համարում հրապարակային խոսել հայկական կողմի բացթողումների մասին:- ասաց Կոստանյանը` շարունակելով,- Ինչ վերաբերում է փաստարկներին, որոնք անպայման պետք է ապագայում ներկայացնել Ադրբեջանին, բազմազան են: Օրինակ` բառացիորեն վերջերս՝ հունվարի 30-ին, Եվրոպական դատարանը հրապարակեց Ադրբեջանի դեմ իր վճիռը՝ Մանվել Սարիբեկյանի վերաբերյալ: Այս գործով, որպես պետության ներկայացուցիչ, ես ներկայացրել եմ Հայաստանը որպես երրորդ կողմ: Դատարանը այս գործով հստակ արձանագրեց, որ մեր հայ տղան Ադրբեջանում խոշտանգվել, սպանվել է, և դրա համար պատասխանատու է Ադրբեջանի իշխանությունը: Սա Մարդու իրավունքների միջազգային դատարանի կողմից հաստատված մի զորեղ փաստարկ է, որը պետք է որպես ապտակ օգտագործել բոլոր այն դեպքերում, երբ Ադրբեջանի որևէ պաշտոնյա, ներառյալ նախագահը, իրեն թույլ կտա ասել, թե Ադրբեջանում հայերը կարող են հանգիստ և ապահով ապրել, ինչպես մնացած բոլոր ազգային փոքրամասնությունները»:
Ըստ Գևորգ Կոստանյանի՝ կան բազմաթիվ այլ փաստեր՝ հաստատված միջազգային տարբեր կառույցների կողմից, որոնք վերաբերում են Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի և այլ հանցագործություններին, որոնք բազմիցս մեր կողմից ներկայացվել են իրավական գործընթացներում և պետք է օգտագործվեն նաև քաղաքական համատեքստում:
Հավելենք, որ առաջիկայում նաև լինելու է Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի մասով ՄԻԵԴ դատավճիռը, որի ներկայացուցիչը ևս եղել է Գևորգ Կոստանյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3467 դիտում
20:29 17-05-2020
Աննա Կոստանյան. Հանրային խորհրդի նախագահը առնվազն պետք է զերծ մնար ոչ կոռեկտ հրապարակային խոսքերից
4016 դիտում
10:39 01-12-2016
Նախկին ենթականերիս մեկնաբանելը կոռեկտ չեմ համարում. Միհրան Պողոսյանը` Արմեն Հարությունյանի մասին. «Ժողովուրդ»
9921 դիտում
12:57 11-09-2017
Ծառուկյանը՝ ՀՀ վարչապետի մասին. «Կոռեկտ չեմ համարում ընկերոջ մասին կարծիք հայտնելը». ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան