2563 դիտում
12:59 18-02-2020
Զարեհ Սինանյանը Մոսկվայում հանդիպել է «Կիլիկիա» բիզնես ակումբի անդամների հետ
Սփյուռքին ներգրավելով Ռուսաստանի բիզնես միջավայրին. ահա այս նպատակով Մոսկվա այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց «Կիլիկիա» բիզնես ակումբի անդամների հետ:
Ինչպես հայտնեցին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը: Մասնակիցներին նախևառաջ ներկայացվեց գրասենյակի գործունեությունը, առաջնահերթությունները, սփյուռքի հետ աշխատանքի օրակարգային հարցերը: Որպես կարևոր ուղղություններ՝ Զարեհ Սինանյանն առանձնացրեց հայաստանյան կյանքին սփյուռքի առավելագույն ներգրավումը, ենթակառուցվածքների զարգացումն ու խոչընդոտների վերացումը, զանգվածային հայրենադարձության իրագործումը, սփյուռքի և Հայաստանի միջև փոխվստահության վերականգնումը:
Այնուհետ ակումբի հիմնադիր Նվեր Սարգսյանը ներկայացրեց 2020 թվականի գլխավոր անելիքները՝ հիմնականում շեշտադրելով Հայաստանում ներդրումային ծրագրերի հնարավորություններն ու հեռանկարները: Պայմանավորածություն ձեռք բերվեց այս տարվա ապրիլին կայանալիք «Armenian Business Networking» միջոցառումն իրականացնել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությամբ: Հանձնակատարին ներկայացվեց նաև «Cilicia Tun» օֆլայն հաղորդակցության հարթակի ստեղծման գաղափարը, որը Հայաստանում կդառնա սփյուռքից ժամանած գործարարների հանդիպումների և փորձի փոխանակման վայր: Ակումբը գործարկելու է էլեկտրոնային հարթակ ևս, որտեղ օգտատերերը կարող են ներբեռնել իրենց տվյալները, գործունեության ոլորտները, ծանոթանալ միմյանց հետ և համատեղ աշխատել:
Զարեհ Սինանյանը շնորհակալություն հայտնեց գործարարներին Հայաստանի բիզնես միջավայրի հանդեպ նման հետաքրքրվածության համար և գործակցության ու աջակցության պատրաստակամություն հայտնեց:
Նմանատիպ նյութեր
1197 դիտում
15:11 19-10-2022
Զարեհ Սինանյանը 3 օրով գործուղվում է Բուլղարիա՝ «Եվրոպա-Հայաստան» բիզնես ֆորումին մասնակցելու
1759 դիտում
22:11 22-07-2019
Զարեհ Սինանյանը հանդիպել է ՌԴ ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի հետ
816 դիտում
13:38 13-09-2019
Զարեհ Սինանյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հետ
Այս բաժնից
421 դիտում
20:13 24-04-2024
Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է․ Վիգեն Սարգսյան
385 դիտում
19:48 24-04-2024
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ