211652_close_icon
views-count4214 դիտում article-date 10:01 18-02-2020

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու Թելման Թադեւոսյանը

Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու Թելման Թադեւոսյանը: Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր [url=https://www.facebook.com/telman.tadevosyan.7/posts/496250494646559]էջում[/url]: «Հարգելի ընկերներ, հարազատներ և գործընկերներ, Սիրով տեղեկացնում եմ ձեզ, որ ստանձնելու եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։ Շնորհակալությունս եմ հայտնում քաղաքապետ Հ. Մարությանին՝ նման վստահության համար»,-գրել է նա: Հիշեցնենք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Բաբայանը նախօրեին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Թելման Թադեւոսյանը եղել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը: նա այդ պաշտոնին նշանակվել է 2018-ի հոկտեմբերին: Իսկ այս տարվա հունվարի 31-ին հրաժարականի դիմում էր գրել:

Նմանատիպ նյութեր