211652_close_icon
views-count2691 դիտում article-date 19:37 17-02-2020

Կասիլյասը հաստատել է, որ առաջադրվելու է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար

Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» նախկին լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ առաջադրվելու է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար: «Այո, ես առաջադրելու եմ իմ թեկնածությունը Իսպանական թագավորական ֆուտոլային ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար, երբ ընտրությունները մեկնարկեն: Միասին մենք մեր ֆեդերացիան կկանգնեցնենք աշխարհում լավագույն ֆուտբոլի գագաթին՝ իսպանական ֆուտբոլի», գրել է Կասիլյասն իր թվիթերում՝ ավելացնելով #IkerCasillas2020 հեշթեգը: Ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կկայանան 2020 թվականին: 38-ամյա դարպասապահը կդառնա ֆեդերացիայի գործող նախագահ Լուիս Ռուբիլաեսի մրցակիցը:

Նմանատիպ նյութեր