211652_close_icon
views-count4948 դիտում article-date 22:17 17-02-2020

Պեկինում 6 օրում կառուցելու են բժշկական դիմակների արտադրության նոր ֆաբրիկա

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կկառուցեն բժշկական դիմակների արտադրության նոր ֆաբրիկա, որով ծրագրվում ՝է հաղթահարել դրանց անբավարարությունը: Այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը: China Construction First Group տեղական ընկերությունը մտադիր է արտադրությունը կազմակերպել 6 օրվա ընթացքում: Գործարանում օրական կպատրաստվի մոտավորապես 250 հազար դիմակ: Չինաստանում դիմակները հսկայական պահանջարկ են վայելում բուժաշխատողների և սովորական քաղաքացիների շրջանում՝ կապված կորոնավիրուսի բռնկման հետ, նշում են ԶԼՄ-ները: Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել է 70 հազար 548, արձանագրվել է 1770-ի մահվան ելք: Ինչպես հաղորդել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն, երկրում վարակվածների թիվն ավելացել է 2,048 հազարով, մահացու դեպքերինը՝ 105-ով: Նրանցից հիվանդության էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել է 100, Հենանի նահանգում՝ 3, Գուանդունի նահանգում՝ 2 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ նոր կորոնավիրուսի բռնկման հետաքննության միջազգային խումբը ժամանել է Չինաստան: Մասնագետները ստուգումներ կանցկացնեն Պեկինում, Գուանդունի և Սիչուանի նահանգներում։

Նմանատիպ նյութեր