211652_close_icon
views-count4461 դիտում article-date 19:15 17-02-2020

4-րդ զորամիավորման զորամասերի հրամանատարների հետ անցկացվել են ցուցադրական մարտավարաշարային պարապմունքներ

Փետրվարի 16-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվել են մարտական պատրաստականության ցուցադրական մարտավարաշարային պարապմունքներ: Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ս. Սարգսյանի ղեկավարությամբ անցկացված պարապմունքի նպատակն էր մարտական պատրաստականության բերման ժամանակ հրամանատարների գործողությունների ստուգումը, մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների կազմակերպման և անցկացման կարգի ուսուցանումը, անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետերի բացազատման և կահավորման կարգի ցուցադրումը:

Նմանատիպ նյութեր