211652_close_icon
views-count10635 դիտում article-date 17:18 17-02-2020

«Լիահույս եմ, որ անակնկալը ԵՊՀ-ի համար տհաճ չի լինի». aravot.am

Մարտի 23-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կընտրի նոր ռեկտորին։ Մինչ այդ մամուլում զանազան տեղեկություններ են հայտնվում հավանական թեկնածուների եւ անսպասելի զարգացումների վերաբերյալ։ Մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ [url=https://www.aravot.am/2020/02/17/1094641/?fbclid=IwAR0Q0UBPGFt9R9ZxyI0ENidMa0N3ikUUV0fIZcFTWj5cXP-mu3sL1g3iOKM]aravot.am[/url]-ը զրուցել է ԵՊՀ բարեփոխումների այլընտրանքային հարթակի անդամ, պ.գ.թ., ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանի հետ։ [b]– ԵՊՀ-ում իրավիճակը կրկին լարված է. ի՞նչ գնահատական կտաք։ [/b] – ԵՊՀ-ում իրավիճակը լարված է բավական երկար ժամանակ, ինչի պատճառը պետք է փնտրել թե՛ համալսարանի ներսում, թե՛ համալսարանից դուրս։ Այս լարվածությունը նախեւառաջ բուհի ներսում առկա անորոշության եւ ոչ կայուն կառավարման համակարգի արդյունքն է։ Մի կողմից խոսվում է բուհերում անհապաղ արդիական բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության մասին, մյուս կողմից՝ դեռեւս հստակ չէ, թե ովքեր, ինչ շրջանակներ, ինչ արժեքներ ու գաղափարներ կրող մարդիկ են գլխավորելու այդ գործընթացը, երբ է դա լինելու եւ այլն։ Մյուս կողմից՝ համալսարանականների շրջանում, ցավոք, գերիշխող է այն մտայնությունը, որ ԵՊՀ ռեկտորը պետք է ստանա նաեւ դրսի՝ իշխանությունների աջակցությունը, ինչը ժխտելու եւ կասկածները փարատելու առնչությամբ հստակ ու անկեղծ հայտարարություն, որը նաեւ կբխեր բուհական ինքնավարության սկզբունքներից, չի եղել։ Այս ամենին գումարվում է նաեւ հանրապետությունում առկա հասարակական-քաղաքական որոշակի լարվածությունը, մարդկանց հնի ու նորի, նախահեղափոխականի ու հետհեղափոխականի հետ ասոցացնելու արատավոր մոտեցումները, ինչն անվստահություն է հարուցում եւ ապակայունացնում առանց այն էլ ոչ կայուն մթնոլորտը։ Ուստի այս լարվածությունը ցրելու եւ համալսարանական գործընթացները կոնստրուկտիվ հուն տեղափոխելու համար անհրաժեշտ է առանց ձգձգումների անցկացնել ռեկտորի բաց, թափանցիկ, մրցակցային ընտրություններ եւ համախմբել համալսարանը առկա մարտահրավերների դիմաց։ [b]– Վերջերս մամուլում տեղեկություն տարածվեց նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի՝ ԵՊՀ ռեկտորի իշխանական թեկնածուն դառնալու մասին, ապա հերքվեց դա։ Հավանական համարո՞ւմ եք, որ ԵՊՀ-ից դուրս թեկնածուներ եւս կմասնակցեն ռեկտորի մրցույթին։ [/b] – Այդ տեղեկությունը կարծեմ հերքվեց Վաչե Գաբրիելյանի կողմից, բայց խնդիրը դրանում չէ։ Խնդիրը ոչ թե անձերի, այլ երեւույթի մեջ է՝ դրսից ԵՊՀ ռեկտորի թեկնածու բերելու մեջ է։ Այս երեւույթն անընդունելի է մի քանի պատճառով։ Նախ՝ այս մոտեցումը արդարացի կհամարվի, եթե համալսարանի ներսում չլինեն մարդիկ, շրջանակներ, որոնք ի զորու չեն լինի հասկանալու համալսարանի խնդիրները, ձեւավորելու բարեփոխումների օրակարգ եւ ձեւակերպելու զարգացման ռազմավարություն ու մարտավարություն։ Մինչդեռ ես համոզված եմ, որ ԵՊՀ-ում առկա է նշվածն ապահովելու համար անհրաժեշտ մարդկային ռեսուրսներ։ «Ես համալսարանական եմ» նախաձեռնությունը, որը միավորում է համալսարանի գրեթե բոլոր մասնագիտությունների ներկայացուցիչների՝ առաջադեմ, փորձառու, պատասխանատու, հարգված ու հանձնառու դասախոսների, ովքեր շատ շուտով, ռեկտորի ընտրություններին ընդառաջ, կներկայացնեն բարեփոխումների ու զարգացման հավակնոտ, համապարփակ, չափելի ու իրատեսական ծրագիր։ Երկրորդ՝ դրսի թեկնածուն միայնակ չի կարող կազմել բարեփոխումների ու զարգացման ծրագիր եւ ներկա դժվարին կացության մեջ իրականացնել արդյունավետ կառավարում. դրա համար նրան համալսարանի խնդիրներից ու հնարավորություններից քաջատեղյակ թիմ, համախոհներ են պետք, ինչը ես չեմ պատկերացնում։ Երրորդ՝ յուրաքանչյուր մարդ, ով կհավակնի այդ կարեւոր պաշտոնին, պետք է որոշակի ճանաչում, հետեւապես նաեւ աջակցություն ունենա համալսարանի ներսում, քանի որ առանց այդ աջակցության հնարավոր չէ ձեւավորել ու իրագործել բարեփոխումների օրակարգ։ Հաջորդը, դրսի թեկնածուն չի կարող տիրապետել համալսարանի խնդիրներին, իրազեկ լինել այստեղ առկա միջանձնային ու ինստիտուցիոնալ հարաբերություններին, ֆորմալ ու ոչ ֆորմալ գործընթացներին, կրթական ու հետազոտական ենթակառուցվածքին, ռեսուրսներին, առկա ծրագրերին եւ այլն, իսկ առանց այս ամենի հնարավոր չեմ համարում մշակել ու իրականացնել զարգացման ռազմավարություն։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2020/02/17/1094641/?fbclid=IwAR0Q0UBPGFt9R9ZxyI0ENidMa0N3ikUUV0fIZcFTWj5cXP-mu3sL1g3iOKM]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր