211652_close_icon
views-count1488 դիտում article-date 17:00 17-02-2020

Հետախուզվողը բացատրական աշխատանքի շնորհիվ ժամանեց Հայաստան

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 16-ին Դոնի Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է ժամանել 44-ամյա Կարեն Խ.-ն, որը 2012 թ. մայիսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի (Սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալը կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը) 2-րդ մասի 1-ին կետի և 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքներով: Առանց խափանման միջոցի: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր