211652_close_icon
views-count1484 դիտում article-date 13:10 17-02-2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի հունվարի 13-17-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 34 դեպք, որից 29 դեպքով հաշվարկվել է 19.294.827 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 8 դեպքով նշանակվել է 850.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` [b] Բուսական աշխարհի պահպանության ոլորտ[/b] Արձանագրվել է 23 դեպք, որից 20-ով հաշվարկվել է 2.895.212 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով՝ նշանակվել՝ 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Լոռի՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 բոխի, 1 հաճարենի) հաշվարկվել է 171.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (5,6 խմ թափուկ վառելափայտ)՝ 100.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Տավուշ՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (4 լորենի, 11 բոխի, 5 հաճարենի, 4 տանձենի, 2 սալորենի) հաշվարկվել է 884.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 9 դեպքով (6,6 խմ վառելափայտ, 17,33 թափուկ վառելափայտ, 80 պարկ փայտածուխ, 3,7 խմ կողահատ տախտակ)՝ 964.700 ՀՀ դրամի, ի պահ տված փայտանյութի այրման 1 դեպքով (1,344 խմ գերան)՝ 173.312 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (6 հացենի, 2 թխկի) հաշվարկվել է 390.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Գեղարքունիք՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (2,4 խմ վառելափայտ) հաշվարկվել է 86.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով հաշվարկվել է 125.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Սյունիք՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Կոտայք՝ նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ [b] Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ[/b] Արձանագրվել է 7 դեպք, որից 6-ով հաշվարկվել է 496.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Գեղարքունիք՝ ձկան ապօրինի որսի 5 դեպքով (147 հատ՝ 48.3 կգ սիգ տեսակի ձուկ, 35 հատ պոլիէթիլենային ցանց) հաշվարկվել է 241.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում արձանագրված ձկան ապօրինի որսի 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կոտայք՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով (120 հատ՝ 51 կգ սիգ տեսակի ձուկ) հաշվարկվել է 255.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: [b]Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ [/b] Ամփոփվել է 1 ստուգում Արարատ՝ նախկինում «Ժորա Մկրտչյան» ԱՁ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 2.334.355 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ [b] Ընդերքի պահպանության ոլորտ[/b] Ամփոփվել է 2 ստուգում։ Կոտայք՝ «Արեգ Պլյյուս» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 1.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Արարատ՝ նախկինում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ում իրականացված ստուգուման արդյունքում հաշվարկվել է 13.567.560 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ [b] Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում[/b] Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (400.160 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.538.212 ՀՀ դրամ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր