211652_close_icon
views-count18837 դիտում article-date 12:16 17-02-2020

Քրեակատարողական ծառայողները ժամանակակից հանդերձանքով նորովի են ներկայանում հանրությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգում շարունակվող բարեփոխումների համատեքստում փոփոխության է ենթարկվել նաև քրեակատարողական ծառայողների հանդերձանքը։ Հաշվի առնելով դրա փոփոխության, կրման համար առավել հարմարավետ դարձնելու, ինչպես նաև հանդերձանքի ծավալն օպտիմալացնելու պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 20-ի N 776-Լ որոշմամբ սահմանվել են քրեակատարողական ծառայողի ամառային և ձմեռային նոր հանդերձանքի, այդ թվում` համազգեստի, խորհրդանշանի և տարբերանշանների նկարագրերը, դրանք տրամադրելու կարգը, ժամկետները և պայմանները: Քրեակատարողական ծառայողների պատշաճ արտաքին տեսքն ապահովելու և այն ժամանակին համահունչ դարձնելու նպատակով մշակվել և կիրառության մեջ են դրվել դեռևս Խորհրդային Միությունից ժառանգություն մնացած հանդերձանքից էապես տարբերվող համազգեստի, ուսադիրների և գլխարկանշանների նոր տեսակներ։ Քրեակատարողական ծառայողների ամենօրյա, դաշտային, հատուկ նշանակության և տոնական հանդերձանքների նորամուծությունների ընթացքում առանձնահատուկ կարևորվել են ինչպես դրանց նորաձև և ժամանակակից տեսքը, այնպես էլ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների տարբեր ստորաբաժանումների գործառութային պարտականությունների առանձնահատկությունները և դրանց իրականացման ընթացքում հանդերձանքի կրման հարմարավետությունը։ Քրեակատարողական ծառայության համակարգում նոր հանդերձանքի հատկացման գործընթացն արդեն սկսվել է, այն իրականացվելու է փուլերով՝ ըստ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի կողմից հաստատված ժամանակացույցի։ Նոր հանդերձանքի ձեռքբերումն իրականացվում է պետական բյուջեով Քրեակատարողական ծառայությանը հատկացվող միջոցների հաշվին, լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվելու:   [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր