2941 դիտում
10:48 17-02-2020
Ներդրվում է ավտոպատահարների գրանցման «ASWA» բջջային հավելվածը
Հարգելի վարորդներ և ավտոսեփականատերեր,
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այսուհետ մինչև 100․000 դրամ գույքային պահանջներով ավտոպատահարները կարող եք գրանցել նաև «ASWA» բջջային հավելվածի միջոցով՝ Համաձայնեցված հայտարարագրի էլեկտրոնային լրացման եղանակով։
«ASWA» բջջային հավելվածը կարող եք անվճար ներբեռնել iOS 8 և ավելի նոր կամ Android 4.1 և ավելի նոր օպերացիոն համակարգերով աշխատող սմարտֆոնների միջոցով՝ «App Store» և «Google Play Store» հարթակներից։ Բջջային հավելվածով պատահարը կարող է ձևակերպել ինչպես պատահարին մասնակից վարորդներից որևէ մեկը, այնպես էլ ցանկացած երրորդ անձ, ով ունի ներբեռնված բջջային հավելված և ինտերնետ հասանելիություն դեպքի վայրում։ Բջջային հավելվածն աշխատում է շուրջօրյա՝ առցանց (on-line) ռեժիմով։
Բջջային hավելվածի օգտագործումը բավական մատչելի է․ հավելվածով հնարավոր է պատահարը գրանցել պարզ գործողությունների միջոցով և հաշված րոպեների ընթացքում։ Բջջային հավելվածով պատահար գրանցելու դեպքում Համաձայնեցված հայտարարագրի թղթային տարբերակ այլևս չի կազմվում, ինչպես նաև անհրաժեշտ չէ հեռախոսազանգի միջոցով ապահովագրական ընկերությանը տեղեկացնել տեղի ունեցած պատահարի մասին:
Բջջային հավելվածի միջոցով ավտոպատահարի գրանցման մասին տեղեկա¬տվությունը պատահարի գրանցումից անմիջապես հետո ուղարկվում է պատահարին մասնակից ավտոմեքենաների՝ տվյալ պահին գործող ԱՊՊԱ պայմանագրում նշված էլեկտրոնային փոստի հասցեներին։
Ուշադրությու՛ն․ Ձեզ պատկանող ավտոմեքենաների վերաբերյալ բջջային հավելվածի միջոցով գրանցվող պատահարների մասին պատշաճ տեղեկատվություն ստանալու նպատակով խնդրում ենք ստուգել և համոզվել, որ Ձեր ԱՊՊԱ պայմանագրում լրացված է ճիշտ էլեկտրոնային փոստի հասցե։ Եթե ԱՊՊԱ պայմանագրում նշված է սխալ էլեկտրոնային փոստի հասցե, ապա հնարավորինս սեղմ ժամկետներում դիմեք Ձեր ապահովագրական ընկերությանը և ճշգրտեք այն։
«ASWA» բջջային հավելվածի հղումներն են․
[url=https://apps.apple.com/am/app/aswa/id1496323455] «App Store»[/url] հարթակում
[url=https://play.google.com/store/apps/details?id=am.aswa.aswa]«Google Play Store» [/url]հարթակում
Համաձայնեցված հայտարարագրով գրանցվող պատահարների առավել մանրամասն պայմաններին և ուղեցույցերին կարող եք ծանոթանալ Բյուրոյի կայքում՝ [url=https://www.appa.am/index.php?al=agreed_declaration]հղումով[/url]։
[b] Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո [/b]
Նմանատիպ նյութեր
3638 դիտում
10:38 30-05-2017
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. գործարկվելու է «TELEGRAM» բջջային հավելվածը
Այս բաժնից
361 դիտում
13:27 19-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդական
523 դիտում
13:09 19-04-2024
Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
301 դիտում
12:52 19-04-2024
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը