211652_close_icon
views-count2554 դիտում article-date 13:22 16-02-2020

Մյունխենում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ

Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպում ունեցավ Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդիի հետ։ Զրուցակիցները շեշտեցին երկկողմ հարաբերությունների պատմականորեն բարեկամական բնույթը և երկուստեք կարևորեցին քաղաքական երկխոսության, այդ թվում բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն ուղենշեցին հայ-ղազախական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործմանն ուղղված քայլերը՝ այդ թվում միջկառավարական առևտրատնտեսական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման, գիտամշակութային բնագավառում համագործակցության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա լայն հնարավորությունների օգտագործման միջոցով։ Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում հաստատված արդյունավետ համագործակցությանը, ուղենշեցին ԵԱՏՄ ու ՀԱՊԿ շրջանակներում գործընկերության զարգացման և ամրապնդման հեռանկարներին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև միջազգային ու տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։

Նմանատիպ նյութեր