211652_close_icon
views-count22701 դիտում article-date 22:36 15-02-2020

Նիկոլ Փաշինյան. Տավուշի ուղղությամբ այսօր ՀՀ զինծառայող է վիրավորվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 15-ին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին՝ Տավուշ-Ղազախ ուղղությամբ, թշնամու դիպուկահարի գնդակից վիրավորվել է ՀՀ զինծառայող։ Այս մասին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակներում Արցախյան հիմնահարցի շուրջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա դիմելով Ալիևին նշեց` «դադարեցրեք այս պրոցեսը»: Փաշինյան-Ալիև հանդիպման մանրամասները՝ տեսանյութում: [color=#CC0000][url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, վիրավորը 36-ամյա Արամ Հ.-ն է, ում կյանքը զինվորական հոսպիտալի և Նոյեմբերյանի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել և նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Մեր տեղեկություններով, Արամ Հ.-ն վիրավորվել է հակառակորդի դիպուկահարի կրակոցից:[/color]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր