211652_close_icon
views-count27796 դիտում article-date 22:30 15-02-2020

Խոշոր հրդեհ Երևանում. կահույքի արտադրամասում առաջացած կրակի դեմ պայքարում էին մեծ թվով հրշեջներ ու քաղաքացիներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շահումյանի 6-րդ փողոցում գտնվող կահույքի արտադրամասում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի բարդության (թիվ 2) կանչով դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 հատուկ հրշեջ ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո: Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր