211652_close_icon
views-count17162 դիտում article-date 21:57 15-02-2020

Նորայր Նորիկյան. Ուղղակի չպետք է թույլ տալ, որ պարտված երկրի ղեկավարն այդ աստիճան լկտիանա

Հայտնի փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանի նախագահի և առհասարակ՝ այդ երկրի հետ ցանկացած ձևաչափում պետք է խոսել հաղթողի, թելադրողի , օրակարգ ստեղծողի և պայմաններ առաջադրողի դիրքերից՝ հիմնվելով պատերազմի արդյունքների, ինչպես նաև Արցախի ներկա իրողությունների վրա: Ինձ համար ոչ միայն հասկանալի չէ, այլև բացարձակապես անընդունելի է պարտված պետության ղեկավարի հեգնախառն վարքագիծն ու մերթընդմերթ ցուցադրվող քմծիծաղը: Ադրբեջանի նախագահի հետ պետք է խոսել քաղաքակիրթ, բայց կոշտ, հստակ ու համոզմունքով՝ հիմնված կոնկրետ իրողությունների, փաստաթղթերի և հակամարտության պատմության իրական փաստերի վրա: Ուղղակի չպետք է թույլ տալ, որ պարտված երկրի ղեկավարն այդ աստիճան լկտիանա... Մեկ անգամ նշել եմ, այժմ կրկին պնդում եմ, որ Ալիևի հետ, բոլոր դեպքերում, պետք է խոսել «Չափդ ճանաչի» տոնով, հակառակ պարագայում, դատելով նրա դրսևորած վարքագծից, պարզ է դառնում, որ նրանց պատկերացումներն Արցախի հակամարտության կարգավորման հեռանկարի առումով որևէ աղերս չունի ոչ միայն մեր պատկերացումների, այլև պատերազմի արդյունքի հետ... Ակնհայտ է, որ այսպիսի դիրքորոշման պայմաններում Ադրբեջանը վաղ թե ուշ փորձելու է կրկին անգամ դիմել ռազմական ավանտյուրայի` մեր տարածաշրջանը երկար տարիներ մխրճելով անկայունության փոսը: Այսօրվա հրապարակային դեբատը կարևոր իրողություն էր՝ հասկանալու համար, թե այսուհետ ինչպես և ինչ տոնայնությամբ ու շեշտադրումներով պետք է խոսել Ադրբեջանի հետ..»:

Նմանատիպ նյութեր