211652_close_icon
views-count37298 դիտում article-date 21:38 15-02-2020

Արմեն Աշոտյան. Այլեւս երբեք reality-show մակարդակով թույլ չտաք Արցախի խնդրի քննարկում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բոլորս գամվել էինք էկրաններին ու, անկախ ներքաղաքական հայացքներից, շունչներս պահած երկրպագում էինք Հայաստանը ներկայացնող [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/15/1147519/]մարդուն[/url]։ Ֆիքսե՜ք։ Այլեւս երբեք reality-show մակարդակով թույլ չտաք Արցախի խնդրի քննարկում։ Մնում էր վերջում մի հատ էլ sms քվեարկություն դնեիք... Մնացածը, ելնելով իմ պետականասեր ու ազգային աշխարհայացքից, հիմա չեմ բարձրաձայնի։ Ես ավելի շատ սիրում եմ երկիրս, քան չեմ սիրում Նիկոլին։ Մի բան կասեմ վերջում։ Հանուն Արցախի, հետեւաբար՝ Հայաստանի, օր առաջ հրաժարական տուր ու գնա արտահերթ ընտրությունների»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր