211652_close_icon
views-count129528 դիտում article-date 13:28 15-02-2020

Ինչո՞ւ է Ռազմական ոստիկանության նախկին պետի տեղակալ, «Կկու» մականվամբ գնդապետը փորձում իշխող կուսակցությունում հեղինակություն ունեցող մարդկանց մոտ ներկայանալ որպես նախկին իշխանությունների կողմից հալածված

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ տևական ժամանակ է, ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության պետի նախկին տեղակալ, գնդապետ Աշոտ Վանյանը փորձում է տաքուկ անկյուն գտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջապատում հեղինակություն վայելող մարդկանց մոտ։ Ա. Վանյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Կկու» մականվամբ, նախկինում աշխատել է ոստիկանության համակարգում, որտեղ կարճ ժամանակ ղեկավարել է ժողովրդին հայտնի «հրեշտակների խումբը»՝ մինչ այդ աշխատելով այլ ստորաբաժանումներում, այնուհետև աշխատել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետի տեղակալ, որտեղից էլ նույնպես ազատվել է աշխատանքից, այնուհետև աշխատել է Դավիթ Սանասարյանի ղեկավարած ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում, որտեղ նույնպես, ժողովրդի լեզվով ասած, «չի կարողացել երկար ձգել»։ Տարիներ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ նրա մասնակցությամբ բազմամարդ ծեծկռտուք է տեղի ունեցել մայրաքաղաքի գեղատեսիլ հատվածներից մեկում և այդ ծեծկռտուքը կանխվել է միայն դեպքի վայր ժամանած մեծ թվով ոստիկանների շնորհիվ։ Երբ պաշտպանության նախարար է եղել Վիգեն Սարգսյանը, Ա. Վանյանը տեղի-անտեղի հաճախակի է մարդկանց մոտ շահարկել Վ. Սարգսյանի անունը ու, քանի որ Երևանը փոքր քաղաք է, այդ տեղեկությունը հասել է պաշտպանության նախարարին։ Ռազմական ոստիկանության պետի տեղակալ աշխատելու տարիներին նա իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի վրա տեղադրել էր ՀՀ ՊՆ 7777 զինհամարանիշներ, տեղադրել էր նաև գերձայնային ազդանշանային և լուսային համակարգ, ինչը օրենքով չէր թույլատրվում։ Հիմա Ա. Վանյանը փորձում է տաքուկ անկյուն գտնել իշխող կուսակցության կարկառուն ներկայացուցիչների մոտ՝ ներկայանալով, որ ինքը նախկին իշխանությունների կողմից երբեմն հալածվել է, մինչդեռ իշխող կուսակցությունում հեղինակություն ունեցող շատ անձինք լավ գիտեն, որ նա մայրաքաղաքում բիզնեսներ է դրել, այդ թվում՝ մերսման սրահներ՝ հենց նախորդ իշխանության շնորհիվ ու հիմա ուրանում է նախորդներին։ Իսկ նրա անունը «Կկու» են դրել նրա համար՝ հաշվի առնելով կկվի մասին ժողովրդական հայտնի խոսքը, երբ կկուն բնից բուն է տեղափոխվում՝ մտածելով, որ այդ հոտը բնից է գալիս, մինչդեռ հենց կկվի վրայից է հոտը գալիս։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր