211652_close_icon
views-count1723 դիտում article-date 11:48 15-02-2020

Հայկ Սարգսյանը որևէ քրեական գործում որևէ կարգավիճակով ընդգրկված չէ, նա շարունակում է պաշտոնավարել Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հերքելով երեկ մամուլում տարածված տեղեկատվությունն առայն, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ապատեղեկատվության հեղեղը շարունակվում է: Անցած շաբաթվանից սկսած, որոշ լրատվամիջոցներ փորձում են արատավորել քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի անունը` ինչ-որ քրեական գործերի հետ առնչութունների մասին կեղծ լուրեր տարածելով»,- գրել է Կարապետյանը և հավելել, որ նախօրեին երեկոյան 168.am կայքը մի քանի տողանոց հրապարակմամբ է հանդես եկել՝ նշելով, որ Հայկ Սարգսյանը «կարող է առնչվել վերջերս հարուցված մի աղմկահարույց քրեական գործի հետ»: «Արդեն հայտարարել ենք եւ վերահաստատում ենք, որ Հայկ Սարգսյանը որևէ քրեական գործում որևէ կարգավիճակով ընդգրկված չէ, նրա անվան արծարծումը այս կամ այն քրգործի առնչությամվ փաստական որեւէ հիմք չի պարունակում եւ ըստ էության անձի արժանապատվության եւ գործարար համբավի արատավորման փորձ է: Հայկ Սարգսյանը շարունակում է պաշտոնավարել Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում, իսկ պաշտոնավարումից հրաժարվելու դեպքում անգամ, դա որեւէ քրեական գործի հետ առնչակցությամբ պայմանավորված չի կարող լինել: «Իմ քայլը» քաղաքական մեծ թիմի անդամների նկատմամբ գրեթե ամենօրյա ռեժիմով կատարվող տեղեկատվական հարձակումների քաղաքական նպատակը բավական թափանցիկ է, այնուհանդերձ, դա պատիվ չի բերում բամբասանքը տարածող լրատվամիջոցներին»,- գրել է Կարապետյանը: Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց առ այն, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում էր 168.am-ը: Աղբյուրի փոխանցմամբ` նա կարող է առնչվել վերջերս հարուցված մի աղմկահարույց քրեական գործի հետ։ Կայքին հասած տեղեկություններով` Հայկ Սարգսյանը պատրաստվում է մեկնել երկրից։

Նմանատիպ նյութեր