1942 դիտում
18:42 14-02-2020
Մյունխենում մեկնարկել է անվտանգության համաժողովը, մասնակցում է նաև ՀՀ վարչապետը
Մյունխենում մեկնարկել է անվտանգության միջազգային 56-րդ համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես Մյունխենից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետ Փաշինյանը ժամանեց «Bayerischer Hof» հյուրանոց, որտեղ հավաքվել են համաշխարհային առաջնորդները:
Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր և ազդեցիկ հարթակ է, որն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի մի քանի տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, անվտանգության ոլորտի փորձագետների: Ներկայացուցչական այդ համաժողովում քննարկվում են միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, նախանշում են աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու ուղիները: Արդյոք Եվրամիության երկրներն ավելի սերտ են համագործակցում պաշտպանության ոլորտում, արդյոք աշխարհը կանգնած է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված անվտանգության սպառնալիքների առաջ. այս և այլ հարցեր կլինեն Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովին մասնակցող ղեկավարների քննարկման առանցքում:
Եռօրյա համաժողովը հյուրընկալելու է 500-ից ավելի պատվիրակի: Նախատեսված է ավելի քան 40 երկրներից նախագահների, վարչապետների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մասնակցություն: Այս տարվա համաժողովում Գերմանիայի պատվիրակությունը կգլխավորի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։
Մասնակիցների թվում կլինեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն: ԱՄՆ-ից սպասվում է պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցը։ Նախատեսվում են Ռուսաստանի, Իրանի արտաքին գործերի նախարարների ելույթները:
Համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ կունենա տարբեր երկրների իր գործընկերների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: 2019 թվականին Մյունխենի համաժողովին մասնակցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այս տարի ևս նա ներկա կլինի համաժողովի բացմանը։
Նմանատիպ նյութեր
2097 դիտում
12:09 27-05-2019
Տաթևում մեկնարկել է «Իմ քայլը» հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովը. մասնակցում է նաև վարչապետը
2790 դիտում
18:21 09-12-2021
Մեկնարկել է ԱՄՆ նախագահի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» համաժողովը. Մասնակցում է նաեւ Նիկոլ Փաշինյանը
997 դիտում
17:35 18-02-2023
Մյունխենում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Բլինքեն հանդիպումը
Այս բաժնից
556 դիտում
19:46 15-11-2024
Արսենյանը ԵՄ ներկայացուցչության ղեկավարին գոհունակություն է հայտնել գործընկերության խորացման համար
754 դիտում
19:33 15-11-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել