211652_close_icon
views-count3369 դիտում article-date 15:30 14-02-2020

Ըմբշամարտի ԵԱ. Պայքարը սկսում են ազատ ոճայինները

Հռոմում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ավարտից հետո մրցագորգերը մնացին տեղում: Նույն մարզադահլիճում, դարձյալ Հին աշխարհամասի առաջնության ծրագրով, իրենց հարաբերությունները կորոշեն ազատ ոճայինները: Հայաստանից ասպարեզ կելնեն Միհրան Ջաբուրյանը / 57 կգ /, Արսեն Հարությունյանը / 61 կգ) /, Վոլոդյա Ֆրանգուլյանը / 65 կգ /, Գևորգ Մխեյանը / 70 կգ /, Հրայր Ալիխանյանը / 74 կգ /, Արման Ավագյանը / 79 կգ /, Հովհաննես Մխիթարյանը / 86 կգ /, Մարզպետ Գալստյանը / 92 կգ /, Սարգիս Հովսեփյանը / 97 կգ / և Լևան Բերիանիձեն / 125 կգ /: Այսօր ` փետրվարի 14-ին պայքարի կբռնվեն 57 կգ , 65 կգ ,70 կգ 79 կգ և 97 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները:

Նմանատիպ նյութեր