211652_close_icon
views-count11966 դիտում article-date 15:52 14-02-2020

Վրաստանում արտակարգ պատահար է տեղի ունեցել մարդատար գնացքում

Վրաստանում Զուգդիդ-Թբիլիսի երթուղով երթևեկող մարդատար գնացքում սաստիկ ծխոտում է տեղի ունեցել: Այդ մասին «Sputnik-Վրաստան»-ին հայտնել են Վրաստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների վարչությունում։ Նվում է, որ բռնկումը տեղի է ունեցել Աբաշա կայարանում: Տեղում դեպքի վայր են ուղարկվել հրշեջ-փրկարարական խմբեր: «Ծխոտումն սկսել է արագընթաց գնացքի առաջին վագոնում: Բոլոր ուղևորները տարհանված են: Արտակարգ պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել»,-պատմել է արտակարգ իրավիճակների վարչության մամուլի ծառայության ներկայացուցիչը: Առայժմ հայտնի չէ, թե ինչն է դարձել արտակարգ պատահարի պատճառը:

Նմանատիպ նյութեր