211652_close_icon
views-count2292 դիտում article-date 09:32 14-02-2020

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին, ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Փակ է նաև Վարդենյաց լեռնանցքը, իսկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ միայն բեռնատարների համար: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհները, Սիսիան-«Զանգեր» և Սարավան-«Զանգեր» (բուք է) հատվածները: Սյունիքի, Կոտայքի մարզերի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր