211652_close_icon
views-count4232 դիտում article-date 23:37 13-02-2020

Մ6-ի երթևեկությունը վերականգնվել է

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Վանաձորից դեպի Ալավերդի 21-րդ կիլոմետրին տեղի էր ունեցել ջրագծի վթար, ինչի հետևանքով վնասվել էին ճանապարհի կողնակը և ծածկի մի հատվածը: Ճանապարհը ժամանակավորապես փակվել էր, որպեսզի կապալառու կազմակերպությունը կարողանար կատարել մաքրման և ժամանակավոր վերականգնման աշխատանքները։ Այս պահին ճանապարհահատվածը մաքրված է և երկկողմանի երթևեկելի։ Անհարմարությունների համար հայցում ենք վարորդների և երթևեկության մասնակիցների ներողամտությունը և մաղթում ենք անվտանգ երթևեկություն։ [b] «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր