211652_close_icon
views-count89558 դիտում article-date 21:45 13-02-2020

Վանաձորից դեպի Ալավերդի 21-րդ կմ վրա ջրագծի վթարի պատճառով ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Վանաձորից դեպի Ալավերդի 21-րդ կիլոմետրի վրա տեղի է ունեցել ջրագծի վթար: Վթարի հետևանքով ջուրը վնասել է ճանապարհի կողնակի և ծածկի մի հատված: Այժմ կատարվում են ճանապարհի ծածկի մաքրման և ժամանակավոր վերականգնման աշխատանքներ: Հարգելի՛ վարորդներ, տվյալ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է: Ճանապարհի մաքրման և վերականգնման աշխատանքների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: [b]«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր