211652_close_icon
views-count11136 դիտում article-date 20:59 13-02-2020

Զիդանը մեքենայով հարվածել է այլ մեքենայի, որի վարորդը սելֆի է խնդրել

Նախորդ շաբաթ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդան մեքենայով հարվածել էր Audi մակնիշի մեքենայի, որի վարորդը՝ կահույքի խանութի սեփականատեր Իգնասիո Ֆերնանդեսը պատմել է միջադեպի մասին: «Հենց նրան տեսա, ճանաչեցի և ասացի, որ կցանկանայի նրա հետ հանդիպել այլ հանգամանքներում: Բայց այսպես էլ վատ չէր: Ես նրան խնդրեցի ինձ հետ սելֆի անել, քանի որ մարդիկ չէին հավատա, որ իմ մեքենային հարվածելէ անձամբ Զիդանը: Նա շատ բարի էր և համաձայնվեց: Հանեց գլխարկը և մենք լուսանկարվեցինք: Ես նրան առաջարկեցի նաև փոխանակվել մեքենաներով, որպեսզի հարցը փակվի, բայց այդ մեկը չկպավ», ասել է Ֆերնանդեսը:

Նմանատիպ նյութեր