211652_close_icon
views-count2710 դիտում article-date 20:44 13-02-2020

Պացիենտները հեմոդիալիզի ծառայություն կստանան Վայքի և Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ներում. ԱՆ-ն կարգավորել է հարցը

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի` Սիսիան-Գորիս հատվածը փետրվարի 12-ից փակվել է եղանակային պայմանների պատճառով, որի արդյունքում Սիսիանում բնակվող 9 պացիենտներ չեն կարողանում Գորիսի բժշկական կենտրոնում ստանալ հեմոդիալիզի ծառայություն: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ լրատվական ծառայույունը: Առողջապահության նախարարությունը կարգավորել է այս հարցը և պացիենտներն անհրաժեշտության դեպքում բժշկական ծառայությունը կարող են ստանալ Վայքի և Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում: Նշվում է, որ հարցի վերաբերյալ նախարարությունն անմիջական կապի մեջ է Գորիսի ԲԿ-ի հետ:

Նմանատիպ նյութեր