4199 դիտում
15:44 13-02-2020
Եթե տեղեկությունը հաստատվի, հայկական կողմը պետք է դադարեցնի ԼՂ հարցով բանակցությունները․ Արա Վարդանյան
«Հայաստան» հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում երեւում է ադրբեջանցի Սամիր Մամադովի Twitter-յան գրառումը, որտեղ ասված է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը հանդիպել է Ադրբեջանում ԼՂ ներկայացուցչի հետ։
Նա, մասնագորապես, նշել է. «Պահանջում եմ հենց այս պահին Հայաստանի ԱԳ նախարարին խոսել Անդրեյ Կասպերչիկի հետ եւ բողոքարկել ստորեւ նշվածը։
Ավելին, Հայկական կողմը պետք է պահանջի այս տեղեկության հերքումը։ Իսկ եթե հերքում չլինի, ապա Հայկական կողմը պետք է դադարեցնի բոլոր տեսակի բանակցությունները մինչեւ բանակցային օրակարգի հստակեցում։
Զավեշտը այն է, որ այս տեղեկությունը տարածվում է այն բանից հետո երբ ԵԱՀԿ նախագահը հայտարարում է, որ բանակցություններում կա դրական դինամիկա, նույնը հայտարարում է նաեւ Ռուսաստանի Դաշնության Արտաքին Գործերի փոխնախարարը։ Հասարակությանը ամեն կերպ մոլորեցնելու տեղը, թե բա ամեն ինչ նորմալ է, գործով զբաղվեք։
Հ.Գ. Այս հայտարարության ամենա վտանգավոր կետը. «Շնորհավորում է իրեն ադերբեջանի ազգային ժողովում որպես ադերբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ներկայացուցիչ ընտրվելու կապակցությամբ»:
Նմանատիպ նյութեր
2618 դիտում
22:10 29-07-2020
Եթե հաստատվի թալիբներին ռուսական վճարումների մասին տեղեկությունը, ապա կհետևի պատշաճ պատասխան․ Թրամփ
1958 դիտում
14:37 26-08-2020
ԱՄՆ-ն ՌԴ-ի նկատմամբ խիստ պատժամիջոցներ կկիրառի, եթե հաստատվի Նավալնիի թունավորման վարկածը․ Սթիվեն Բիգան
4024 դիտում
18:47 22-04-2017
ԵՄ-ն հնարավոր է լրիվ դադարեցնի Թուրքիայի անդամակցության բանակցությունները
Այս բաժնից
412 դիտում
10:23 18-04-2024
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
790 դիտում
23:38 17-04-2024
Դարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ապագա․ ՊՆ