211652_close_icon
views-count2140 դիտում article-date 15:18 13-02-2020

Մի խումբ իրավաբաններ ու իրավապաշտպաններ հանրաքվեին «ՈՉ»-ի ճամբար ձեւավորելու ցանկություն են հայտնել. հայտարարություն

Մի խումբ իրավաբաններ ու իրավապաշտպաններ ՍԴ հարցով հանրաքվեին «ՈՉ»-ի քարոզչական կողմ ձեւավորելու ցանկություն են հայտնել։ Նրանց հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ․ «Հարյուրից ավել իրավաբաններ եւ իրավապաշտպաններ օրեր առաջ հրապարակավ դիրքորոշում էինք հայտնել, որ քաղաքական իշխանության նախաձեռնած հանրաքվեն հակասահմանադրական է՝ թե՛ բովանդակային եւ թե՛ ընթացակարգային առումներով։ Ցավոք, հանրաքվեն, այնուամենայնիվ, նշանակվեց եւ այժմ այն «դե ֆակտո» իրողություն է դառնում։ Վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ ընդդիմադիր խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը «Ոչ» քարոզչական կողմ ձեւավորելու ցանկություն չեն հայտնել։ Այսպիսով, առանց այն էլ լրջորեն վիճելի սահմանադրականությունից եւ իրավաչափությունից զատ՝ օբյեկտիվորեն առաջանում է նաեւ նշանակված հանրաքվեի արդարացիության խնդիր։ Այս պայմաններում, ելնելով ժողովրդավարության ու իրավունքի գերակայության արժեքները պաշտպանելու հրամայականից՝ իրավաբանական համայնքի շրջանակում սկսում ենք խորհրդակցություններ՝ օրենքով սահմանված կարգով «ՈՉ» քարոզչական կողմ քաղաքացիական նախաձեռնությամբ ձեւավորելու օրակարգով։ Նախաձեռնության նպատակներն են՝ 1) ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ հավասարության հիմունքներով հասու լինելու ինչպես «Այո», այնպես էլ «Այո»-ն բացառող մյուս տարբերակները հիմնավորող փաստարկներին։ 2) ՀՀ քաղաքացիներին եւ միջազգային հանրությանը հնարավորություն տալ ունենալու վստահություն, որ քվեարկության արդյունքները եղել են վերահսկելի եւ բողոքարկելի։ Այսպիսով, մեր նպատակն է ստանձնել «Ոչ» կարծիքների «հանրային պաշտպանությունը»՝ ի շահ Հայաստանի Հանրապետության եւ մեր քաղաքացիների։ Բոլոր այն իրավաբաններին, որոնք կիսում են ներկայացված գաղափարները, հրավիրում ենք միանալ նախաձեռնող խմբին՝ այս գրառման տակ մեկնաբանություն թողնելով կամ հաղորդագրություն ուղարկելով կամ 060601948, 060640640 հեռախոսահամարներին զանգահարելով»։

Նմանատիպ նյութեր