211652_close_icon
views-count1945 դիտում article-date 23:14 13-02-2020

Հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ

Փետրվարի 12-ին, ժամը 17.10-ին, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Փափազյան փողոցից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկվել 47 և 38 տարեկան երկու տղամարդ: Խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել են ափիոնի և մարիխուանայի նմանվող զանգվածներ, 2 ներարկիչ՝ քացախաթթվի անհիդրիդին նմանվող հեղուկով, և «ՕՄՆ» 25 գրառմամբ դեղահաբ: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է: Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր