211652_close_icon
views-count2150 դիտում article-date 14:39 13-02-2020

«Բարգավաճ Հայաստան»-ը կողմ է հակածխախոտային օրինագծին

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, ըստ էության, կողմ է հակածխախոտային օրինագծին: «[url=https://armenpress.am/arm/news/1004802.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում նախագծի քննարկմանը հայտնեց խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Մենք կողմ ենք սրան: Սա նոր մշակույթ կբերի և ծխելու նկատմամբ ահագնացող ծարավը կկարողանանք սահմանափակել»,-ասաց Մելքումյանը: Նա նշեց՝ ԵԱՏՄ շրջանակում ստանձնած պարտավորությունների պահպանման առումով առաջին ընթերցմամբ քննարկմանը ներկայացված նախագծում որոշակի հակասություն կային: «Հիմա մենք տեսանք, որ այդ խնդիրն առժամանակ լուծվել է: Մենք պայմանավորվել էինք, որ այդ կանոնակարգը պետք է մշակվի: Ավելին, փաստորեն օրենք ներկայացնողները ցանկություն են հայտնել, որ Հայաստանը նախաձեռնի ողջ ԵԱՏՄ տարածում ծխախոտի տուփը միատեսակ դարձնելու հարցը»,-ասաց պատգամավորն ու առաջարկեց դիտարկել նաև, թե Հայաստանում արտադրվող ֆիլմերում ծխելն ինչ չափով է գովազդվում: Նկատեց, որ այդ հարցը կարծես թե բաց է մնացել: Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին օրենքի նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում և հանրային սննդի բոլոր օբյեկտներում՝ անկախ այդ օբյեկտների փակ կամ բաց լինելուց: ԱԺ-ում նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2019-ի դեկտեմբերի 10-ին: Այդ տարբերակով առաջարկվում էր արգելել ծխախոտի օգտագործումը հանրային փակ և կիսափակ տարածքներում:

Նմանատիպ նյութեր