211652_close_icon
views-count3295 դիտում article-date 13:35 13-02-2020

«Կուսակցությունների մասին» օրենքով վերանայվելու է կուսակցությունների ֆինանսավորման կարգը. Ավինյան

Այս պահին արդեն իսկ ընթանում են լայնաֆորմատ քննարկումներ «Կուսակցությունների մասին» օրենքի վերաբերյալ, և այդ օրենքով նաև վերանայվելու է կուսակցությունների ֆինանսավորման կարգը: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Կարծում եմ՝ խորհրդարանական երկրում կուսակցությունների կայացումը կարևորագույն գործոն է հետագա քաղաքական պրոցեսների համար: Շատ կարևոր են, որ այս քննարկումները լինեն հնարովրինս ներառական: Կարծում եմ նաև, որ անցել են այն ժամանակները, երբ կուսակցական գործունեությունը որևէ վատ կամ նեգատիվ երևույթների հետ էր կապվում: Կարծում եմ, որ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններով հնարովրինս խթանենք, որ երիտասարդները ունեն ցանկություն և շահագրգռվածություն զբաղվել կուսակցական, քաղաքական գործունեությամբ, որովհետև քաղաքական կայունության, մեր պետության հմար շատ կարևոր է, որ ՀՀ-ում կուսակցությունները կայանան, զարգանան և շարունակաբար իրենց գործունեությունը ավելի բարձր մակարդակի հասցնեն»,-ասաց Ավինյանը:

Նմանատիպ նյութեր