211652_close_icon
views-count19066 դիտում article-date 12:56 13-02-2020

Խորհրդային խնայբանկի ավանդերի դիմաց փոխհատուցում կստանան նաև 1935-1936 թվականներին ծնվածները

2020 թվականին ՀՀ կառավարությունը շարունակում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը: Այս մասին այսօր, կառավարության նիստում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նախարարը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է ավանդների փոխհատուցման իրավունք վերապահել նաև 1935 և 1936 թվականներին ծնված անձանց: «Փոխհատուցման իրավունք ունեն նաև ՀՀ պաշտպանության համար մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների համար չօգտագործվող և հակառակորդի գնդակոծման դեպքեր ունեցող սահմանամերձ համայնքներում 2014-ի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք: Սակայն գործող կարգավորումներով պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչված անձինք բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից դուրս գալու պատճառով չեն կարողանում իրացնել իրենց այս իրավունքը: Ուստի նախագծով առաջարկվում է այդ անձանց համար սահմանել դրույթ՝ ավանդի ստացումից օգտվելու իրավունքի համար: Այս ծրագրի համար նախատեսվել է 1,2 մլրդ դրամ»,- ասաց Բաթոյանը:

Նմանատիպ նյութեր