211652_close_icon
views-count4984 դիտում article-date 12:44 13-02-2020

Քաղաքական ուժերին ֆինանսական աջակցություն հատկացվեց․ «Իմ քայլը» դաշինքը կստանա 78 մլն դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ԱԺ ընտրությունների ժամանակ 3 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին: Այդպիսի կուսակցությունների կամ դաշինքների թիվը 5-ն է՝ «Իմ քայլը» դաշինք, ԲՀԿ, «Լուսավոր Հայաստան», ՀՀԿ և ՀՅԴ: Ընդհանուր առմամբ պետական բյուջեից հատկացվելու է 103 մլն 725 հազար դրամ: Նշյալ գումարը կուսակցությունների միջև կբաշխվի հետևյալ կերպ. «Իմ քայլը» դաշինք՝ 78 մլն դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 9 մլն 150 հազար դրամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 7 մլն դրամ, Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ 5 մլն 200 հազար դրամ, Դաշնակցություն՝ 4 մլն 300 հազար դրամ:

Նմանատիպ նյութեր