211652_close_icon
views-count5901 դիտում article-date 11:52 13-02-2020

«Ցանկացած մարդ թող իր վրա վերցնի». Ծառուկյանն առաջարկում է բանակում մահերի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ցանկացած մարդ այսօր մտահոգություն ունի բանակում տեղի ունեցած մահվան դեպքերի հետ կապված. Ցանկացած մարդ իրեն պետք է դնի զոհված ազատամարտիկի ծնողների տեղը: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: «Մարդը երեխա է մեծացնում, պահում, ուղարկում է բանակ, նա ուզում է, որ երեխան գնա ծառայի, բայց առողջ վերադառնա: Շատ ցավալի է, շատ վատ է, պետք է ուսումնասիրվի եւ ովքեր մեղավոր են, ովքեր դրանց դրդողներն են, գոնե 1-2-ը պետք է մասսայական պատժվեն: Երեխային ի՞նչ աստիճանի պետք է հասցնեն, որ նա ինքնասպանություն գործի»,-ասաց նա: Նա ընդգծեց, որ սա լուրջ խնդիր է, որին պետք է լուրջ ուշադրություն դարձնեն, քննիչ հանձնաժողով ստեղծեն եւ ուսումնասիրեն, թե ինչն է պատճառը, որ խնդիրը լուծեն: «Ցանկացած մարդ թող իր վրա վերցնի. Մարդու սիրտը կտոր-կտոր է լինում, պետք է որքան հնարավոր է շուտ այդ հարցը կարգավորեն, որ նման դեպքեր չլինեն»,- ընդգծեց ԲՀԿ առաջնորդը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր