211652_close_icon
views-count1445 դիտում article-date 12:05 13-02-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Փետրվարի 12-ին, ժամը 01.15-ին, Երևանի Սասունցի Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ջին Բեյ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Մերսեդեսի» 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի հետևանքով «Մերսեդեսը» այրվել է: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 12-ին, ժամը 22.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ- 21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ- 21099-ի» 46-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 12-ին, ժամը 15.30-ին, Երևանի Ազատության պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 12-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում «Գրանդ Շերոկի» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի. «Հունդաիի» 47-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր