211652_close_icon
views-count1294 դիտում article-date 15:05 13-02-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 12-ից 13-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`փետրվարի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 95 դեպք, որից 24-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 21, խարդախության` 14, յուրացման կամ վատնման՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի և պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես և շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասման, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, փաստաթուղթ կեղծելու, պաշտոնատար անձի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և սառը զենքի հայտնաբերման 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 6 և ճանապարհատրանսպորտային պատահարի 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր