211652_close_icon
views-count1587 դիտում article-date 11:13 13-02-2020

Համայնքի ավագանու լիազորություններն ընդլայնող օրինագիծն ԱԺ-ում ընդունվեց առաջին ընթերցմամբ

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծը: «[url=https://armenpress.am/arm/news/1004755.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այն հեղինակել է խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Օրենքի նախագծով՝ համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու է կնքելու նվիրատվության պայմանագիրը: Օրենքի նախագիծն ընդունվեց 51 կողմ, 29 դեմ և 17 ձեռնպահ ձայներով:

Նմանատիպ նյութեր