211652_close_icon
views-count2818 դիտում article-date 23:20 12-02-2020

Մենք որևէ զոհ տալու իրավունք չունենք, ժամանակն է, որ կոնկրետ անձինք, կոնկրետ պատասխանատվության ենթարկվեն․ Նորայր Նորիկյան. Tert.am

Եթե ժամանակին բանակում գրանցված հանցագործությունների մեղավորները բացահայտվեին և պատասխանատվության ենթարկվեին՝ անկախ իրենց ով լինելուց, ապա այսօր նման պատկեր չէինք ունենա։ Վերջիվերջո այս ամենի դեմն առնել պե՞տք է, թե՞ ոչ։ Այսօր [url=https://www.tert.am/am/news/2020/02/12/Norikyan/3209266]Tert.am[/url]-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց զինվորական իրավունքի գծով մասնագիտացած փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում զինծառայողի մահվան դեպքերի ավելացմանը, այսօր Արցախում երկու զինծառայողների զոհվելու դեպքին և իշխանության, Զինված ուժերի ոչ ճիշտ արձագանքներին։ «Այսօր տարածվեց, որ երկու զոհ ունենք։ Ցավոք, այն իրավիճակը, որում հայտնվել է Զինված ուժերը զորամասերը և այնտեղ տիրող բարքերը, խոսում է այն մասին, որ դա ուղղակի մարտահրավեր է պարտադիր ժամկետային ծառայողների շարքային կազմին։ Այնպիսի ոչ ֆորմալ արժեքային կոդեր են գործում, որոնք վերջնարդյունքում նման ողբերգական դեպքեր են բերում։ Մարդկային առումով սա ճգնաժամ և տագնապ է, որ Զինված ուժերում կա՛մ անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվում, կա՛մ ձեռնարկվում են ուշադրության, սրտացավության, կանոնադրական հարաբերությունների ոչ պատշաճ մակարդակով»,- ասաց նա։ Ըստ փաստաբանի՝ նման իրավիճակի առաջնային մեղավորը սպայական կազմն է, որը չի կարողանում զորամասերում տիրող մթնոլորտը կարգավորել։ Նրա խոսքով՝ Զինված ուժերից պետք է արմատախիլ անել արատավոր բարքերը, որը ներկայիս իշխանությունն ու Զինված ուժերը չեն գիտակցում։ «Պարտադիր պետք է դատախազը կարգավորի՞, ինչքան ժամանակ է ահազանգում ենք, որ վերացրեք ոչ կանոնադրական հարաբերությունները, որ Զինված ուժերում բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծեք, որ Զինված ուժերըը կրթական առաքելություն իրականացնող հաստատություն համարեք»,- նշեց նա և հավելեց, որ ներկայիս Զինված ուժերում թերանում է նման հարցերը կարգավորելու հարցում և քանի նման մթնոլորտ է տիրում՝ Զինված ուժերում ողբերգական դեպքերը կշարունակվեն։ «Բարկացնողն այն է, որ այս ողբերգական դեպքերից հետևություններ չեն արվում, և չեն կարողանում հասկանալ, թե ինչն է ծնել այս հանցագործության տեսակը, որոնք են այս հանցագործության բուժող հանգամանքները»,- ասաց փաստաբանը։ Հարցին, թե որտեղ են մնում իշխանության խոստացած բարեփոխումները, Նորիկյանը հիշեցրեց, որ դեռ 2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախօրեին Նիկոլ Փաշինյանը խոսք էր տվել, որ 2018-2023 թթ. Զինված ուժերում պետբյուջեից սահմանված գումարներից բացի, ևս 2,5 մլրդ դոլար պետք է ավելացվի և ուղղվի Զինված ուժերի բարեփոխումներին, սակայն իր գնահատմամբ՝ խոստացված աշխատանքները չեն արվել և զուգահեռ տարվող ոչ մի աշխատանք չի իրականացվել։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/02/12/Norikyan/3209266]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր