211652_close_icon
views-count1779 դիտում article-date 22:30 12-02-2020

Աշակերտ-ուսուցիչ փոխհարաբերություններում մշտապես պետք է պահպանվի փոխադարձ հարգանքը. Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է աշակերտների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Երևանի Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին: Մարդու իրավունքների պաշտպանը երեխաներին ներկայացրել է աշխատակազմի գործունեությունը երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խոսել է children.ombuds.am կայքի մասին, որը հնարավորություն է տալիս երեխաներին, ուսուցիչներին ու ծնողներին ծանոթանալ երեխաների իրավունքներին, համացանցից անվտանգ օգտվելու կանոններին և այլն: Երեխաները Մարդու իրավունքների պաշտպանին ուղղել են բազմաթիվ հարցեր, որոնք մեծ մասամբ վերաբերել է երեխա-ուսուցիչ փոխհարաբերություններին: «Աշակերտ-ուսուցիչ փոխհարաբերություններում մշտապես պետք է պահպանվի փոխադարձ հարգանքը: Երեխաները լսված լինելու իրավունք ունեն, ուսուցիչները երեխաներին առնչվող ցանկացած խնդրի լուծման ժամանակ պետք է առանջորդվեն երեխայի լավագույն շահով, բայց երեխաները միշտ պետք է հիշել ոչ միայն իրենց իրավունքների, այլ նաև պարտականությունների մասին»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը: Հանդիպման վերջում Արման Թաթոյանը հորդորել է երեխաներին լավ սովորել և խորհուրդներ է տվել համացանցից անվտանգ օգտվելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր