211652_close_icon
views-count19138 դիտում article-date 21:57 12-02-2020

Չեմ ուզում լսել Ձեր բարոյախրատական ճառերը, անիմաստ մամլո ասուլիսները, առավել ևս՝ բանաստեղծությունները. Հասմիկ Պապյանը՝ բանակում զոհերի մասին

ՀՀ Ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է չպարզված հանգամանքներում զինծառայողների մահվան դեպքերին։ «Հավատացեք, այլևս հնարավոր չէ դիմանալ սովորական դարձած այս ամենօրյա «չափաբաժնին»: Չեմ կարող և չեմ ուզում հավատալ ո՛չ լուսավոր, ո՛չ բարգավաճ, ո՛չ էլ հայ ժողովրդին պայծառ ապագա խոստացողներին, մինչև որ վերջ չդրվի այս մղձավանջին: Բացատրություն եմ պահանջում, ընդ որում՝ հիմնավորված, խղճի, բարոյականության և պատասխանատվության ծիրում: Չեմ ուզում լսել Ձեր բարոյախրատական ճառերը, անիմաստ մամլո ասուլիսները, առավել ևս բանաստեղծությունները: Ես կորցնում եմ իմ համբերությունը...»,- գրել է Հասմիկ Պապյանը՝ գրառման կից տեղադրել լուսանկար, որում պատկերված է զինվորական հանդերձանք և սաղավարտ։ [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/12/1147249/]Հիշեցնենք[/url], որ այսօր չպարզված հանգամանքներում երկու զինծառայող է Արցախում երկու զինծառայող է զոհվել։ Ըստ Արցախի ՊԲ-ի՝ փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ երկրորդ մահացած զինծառայողը Տիգրան Հուսիկի Մխոյանն է։

Նմանատիպ նյութեր