211652_close_icon
views-count4380 դիտում article-date 23:18 12-02-2020

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը: Առաջիկայում կսկսվեն թաղամասի նախագծանախահաշվային աշխատանքները: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը: «Սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ ձևավորվող նախընտրական շտաբներում շարունակում եմ ամենօրյա հանդիպումներս իմ թեկնածությանն աջակցող քաղաքացիների հետ: Դրանց ընթացքում, ի թիվս այլ հարցերի, խոսել եմ վերջերս սփյուռքահայ գործարարի հետ ձեռք բերված նոր պայմանավորվածության մասին, որի արդյունքում Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը: Առաջիկայում կսկսվեն թաղամասի նախագծանախահաշվային աշխատանքները: Շուտով դրան կանդրադառնամ ավելի մանրամասն…»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հարությունյանը: [b]«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր