211652_close_icon
views-count2433 դիտում article-date 15:47 12-02-2020

Մայոր Դանիելյանը նշանակվել է Արցախի ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Փետրվարի 12-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանի աշխատակազմի պատասխանատուներին է ներկայացրել աշխատակազմի ղեկավարի նորոնշանակ տեղակալ Մայոր Անդրանիկի Դանիելյանին: Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ Մայոր Դանիելյանը այդ պաշտոնում նշանակվել է ԱԺ նախագահի փետրվարի 10-ի կարգադրությամբ: Նա եղել է ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր, իսկ հետո Վերաքննիչ (2017թ-ից՝ Հաշվեքննիչ) պալատի խորհրդի անդամ: Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալը հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքը կլինի նպատակային և արդյունավետ:

Նմանատիպ նյութեր